Մեր մասին

Մեր մասին

Համակարգիչների և հարակից սարքերի սպասարկումը այսօր հանդիսանում է ակտուալ խնդիր ցանկացած կազմակերպության համար: Շատ հաճախ սեփական IT մասնագետ ունենալը անիմաստ է և ծախսատար: Որակավորված մասնագետների թիմը ավելի մեծ աշխատանք կկատարի, քան մեկ աշխատողը: Մենք ցանկանում ենք Ձեզ առաջարկել համակարգչային որակյալ սպասարկում Ձեր կազմակերպությունում: Մեր կազմակերպության կողմից առաջարկվող աբոնենտային համակարգչային սպասարկման ծառայությունը շատ ավելի մատչելի է, քան հաստիքում համակարգչային մասնագետ ունենալը: Իրականացնում ենք Ձեր կազմակերպության լոկալ համակարգչային ցանցի կարգավորում ինչպես մալուխային, այնպես էլ օդային հիմքի վրա, ինտերնետին միանալու կարգավորում, առկա ցանցի արդիականացում, լոկալ ցանցի բարելավման խորհրդհատվություն, խափանումների դիագնոստիկա: Իրականացնում ենք մալուխային համակարգերի տեխնիկական վիճակի և որակի ստուգում, պլանավորվող մալուխային ցանցի կատեգորիայի որոշում, ժամկետների նշանակում, բյուջեի պլանավորում։ Հավաքագրված ողջ ինֆորմացիայի հիման վրա նախագծումն իրականացնում ենք մեր փորձառու մասնագետների կողմից պատվիրատուի հետ փոխադարձ համաձայնությամբ։ Մալուխային համակարգը միավորում է լոկալ համակարգչային ցանցը և հեռախոսային ցանցերը, անվտանգության համակարգերը և այլն։ «Այթի բիզնես» ընկերությունն առաջարկում է ինչպես ամբողջական, այնպես էլ առանձին բաղադրիչների տեղադրման ու սպասարկման ծառայություններ։ Կատարում ենք համակարգչային վերանորոգում, օպերացիոն համակարգի վերատեղադրում բոլոր տվյալների պահպանմամբ, ջնջված ինֆորմացիայի վերականգնում, մասերի փոխարինում, համակարգի արդիականացում, խափանված կոմպոնենտների դիագնոստիկա, համակարգիչների հետագա սպասարկում; Սերվերային համակարգերի ներդրում և սպասարկում; Առաջարկում ենք Ձեր կազմակերպության սերվերների սպասարկման ամբողջական ծառայությունների ցանկ. դոմենային ցանցի ներդնում, փոստային սերվերների կարգավորում և պաշտպանություն սպամից, տվյալների ռեզերվային պատճենահանման կազմակերպում, սերվերների աշխատանքի հուսալիության և անվտանգության կազմակերպում: Թվային դիտման համակարգերի ներդրում և սպասարկում; Ներկայացնում ենք սարքավորումների առաջարկներ մասնագիտական խորհրդատվությամբ` ելնելով գին/որակ պարամետրից: Իրականացնում ենք տեսադիտարկման համակարգի (տեսախցիկների և տեսաձայնագրման համակարգերի) տեղադրում, կարգավորում և հետագա սպսարկում: Այսօր բազմաթիվ կազմակերպություններում գործում են վերը նշված գործողությունները իրականացնող ծրագրեր, բայց շատ դեպքերում լուծված չեն տվյալների բազաների ռեզերվային արխիվացման և ողջ ծրագրային համակարգի անխափան և անվտանգ աշխատանքի հարցերը: Բազմաթիվ կազմկերպություններում իրականացված չեն էլեկտրոնային ինֆորնացիայի կորուստների, աշխատակիցների կողմից ֆայլերի պատահական կամ դիտավորյալ ջնջման կանխման միջոցառումներ: Մենք լուծում ենք այդ խնդիրները հզոր և պաշտպանված համակարգչային ցանց կառուցելու շնորհիվ: Այսպիսով, մեզ հետ աշխատելու առավելություններն են բարձր օպերատիվությունը, ծառայությունների բարձր որակը, ծառայությունների մատուցման մատչելիությունը, մեկ աշխատակցից կախվածություն չունենալը, յուրաքանչյուր պատվիրատուի հանդեպ անհատական մոտեցում ցուցաբերելը, համակարգչային խնդիրների ժամանակին և որակյալ սպասարկումը: Համակարգչային սպասարկման բոլոր աշխատանքները կատարվում են պայմանագրով: Վստահե’ք այդ պատասխանատու աշխատանքը մեզ: Աբոնենտային սպասարկման մեջ մտնում է անսահմանափակ քանակությամբ շտապ կանչեր և շաբաթը մեկ անգամ պրոֆիլակտիկ այց: Անհրաժեշտության դեպքում կազմակերպությանը կցվում է մշտական աշխատակից: Մեր մասնագետների կարգավորած համակարգը միշտ աշխատում է անխափան: Ուրախ կլինենք համագործակցել: Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: